Չինաստանում և Իսրայելում քաղցկեղը կախտորոշեն շնչառության միջոցով

15:15 • 06.03.13

Չինաստանի և Իսրայելի գիտնականներից բաղկացած խումբը ստամոքսի քաղցկեղի ախտորոշման նոր մեթոդ է հայտնաբերել՝ արտաշնչած օդի անալիզի միջոցով։
 

Ինչպես տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ British Journal of Cancer ամսագրում լույս տեսած զեկույցում նշվում է, որ այս մեթոդը 130 մարդու հետազոտության դեպքում 90%-անոց արդյունք է ցույց տվել։

 

Գիտնականները նախատեսում են ավելի մասշտաբային հետազոտություն կատարել՝ արտաշնչած օդի քիմիական փորձաքննություն կատարելով։

 

Փորձագետները վստահ են, որ դիագնոստիկ նոր մեթոդը հնարավորություն կտա ավելի արդյունավետ պայքարել օնկոլոգիական հիվանդությունների դեմ, որոնք հաճախ ի հայտ են գալիս ուշ փուլերում։
 

Բրիտանիայում ստամոքսի քաղցկեղի դեպքերի մեծամասնության ժամանակ հիվանդությունը նախնական փուլերում չի բացահայտվում, և այդ պատճառով ախտորոշումից հետո հիվանդները 5 տարուց ավելի չեն ապրում։

 

Չինաստանում և Իսրայելում քաղցկեղը կախտորոշեն շնչառության միջոցով