Արմեն Դավիթյանը նշանակվել է «Ցենտրալ պարտներշիփ» կինոընկերության նախագահ

17:12 • 06.03.13

Ռուսաստանյան «Ցենտրալ պարտներշիփ» կինոընկերության նախագահ է նշանակվել Արմեն Դավիթյանը, հայտնում է Ведомости-ն:

 

Նախկինում Դավիթյանը եղել է նույն ընկերության դիստրիբյուտորական բաժնի գլխավոր տնօրենը: Ի դեպ, ըստ ընկերության հաղորդագրության՝ նա պահպանում է նախկին պաշտոնը:

 

1996-ից «Ցենտրալ պարտներշիփ»-ում աշխատած Դավթյանը նախագահի պարտականությունները կատարում էր 2012-ի դեկտեմբերից, երբ Մարկ Լոլոն որոշեց հրաժարական տալ և զբաղվել իր անձնական նախագծերով:

 

«ՑՊ»-ն Ռուսաստանում ամենամեծ տեսադարաններից մեկն է տնօրինում: Հանդիսանում է DreamWorks Animation, Paramount Pictures, Summit Entertainment ընկերությունների բացառիկ ներկայացուցիչը Ռուսաստանի տարածքում: