Էլվիս Փրեսլին՝ նախքան ռոքնռոլի արքա դառնալը. հրապարակվել են բացառիկ լուսանկարներ
Բրիտանական Daily Mail պարբերականն ուշագրավ ֆոտոշարքի տեսքով ներկայացրել է լեգենդար Էլվիս Փրեսլիին՝ իր երաժշտական կարիերայի սկզբնական շրջանում, երբ նա դեռ չէր արժանացել ռոքնռոլի արքայի կոչմանը։
Բացառիկ, նախկինում չհրապարակված լուսանկարների հեղինակն է Ալֆրեդ Վեթեյմերը, ում հաջողվել է մի քանի կադր անմահացնել 1956թ. Էլվիսի ստեղծագործական կյանքից։ Առավել ուշագրավ է 21-ամյա Փրեսլիի և նրա երկրպագուհիներից մեկի համբույրը բեմի ետնամասում՝ երգչի ելույթից վայրկյաններ առաջ։
Ներկայում մոտ 400 լուսանկար, որոնք նախկինում չեն հրապարակվել, կներկայացվեն «Էլվիսն ու ռոքնռոլի ծնունդը» խորագրով գրքում։ Թեև այդ լուսանկարներում Էլվիսն ընդամենը 21 տարեկան է և դեռևս մեծ ճանաչում ձեռք չի բերել, սակայն արդեն դրանցում նկատելի են նրա լեգենդար շարժումներն ու սանրվածքը։
Էլվիս Փրեսլին մահացել է 1977թ. օգոստոսի 6-ին՝ թմրամիջոցների չարաշահման և դրա հետևանքով առաջացած սրտի կաթվածի հետևանքով։










