Այսօր Ֆլորենցիայում կնշվի Միքելանջելոյի ծննդյան օրը
Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում այսօր մի շարք տոնական միջոցառումներ կանցկացվեն Վերածննդի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի՝ իտալացի հռչակավոր նկարիչ և քանդակագործ Միքելանջելո Բուոնարոտիի ծննդյան օրվա կապակցությամբ։
Ինչպես նշում է Euromag-ը, տաղանդավոր արվեստագետը ծնվել է 1475թ. մարտի 6-ին և իր երիտասարդ տարիներն ու ստեղծագործական կյանքի ամենածաղկուն շրջանն անցկացրել է Ֆլորենցիայում, այդ իսկ պատճառով Միքելանջելոյի ծննդյան օրը երբեք չի մոռացվում այս քաղաքում։
Միջոցառումներն իրենց մեջ ներառում են տոնական երթ դեպի Միքելանջելոյի շիրիմը, նրա տուն, ինչպես նաև հռչակավոր իտալացու աշխատանքների հիման վրա ստեղծված նկարների մրցույթ։










