Հնարավոր է՝ սրտի կանգը պայմանավորված է անքնությամբ. հետազոտություն

18:34 • 06.03.13

Անքնությունից տառապող մարդիկ ավելի հաճախ են սրտի աշխատանքի խափանումների ենթարկվում, չնայած որ այդ երևույթի անմիջական կապն առայժմ բացահայտված չէ, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով նորվեգացի գիտնականների՝ Գիտության և տեխնոլոգիայի նորվեգական համալսարանի մասնագետների հետազոտությունը:

 

11 տարի շարունակ հետազոտված 20-89 տարեկան 54,2 հազար մարդու հիվանդության պատմություն ուսումնասիրած գիտնականները պարզել են, որ անքնության 3 ախտանիշ (քնելու խնդիր, անհանգիստ քուն, առավոտյան կոտրվածության զգացողություն) ունեցած մարդիկ ունեցել են սրտի կանգի 3 անգամ ավելի ռիսկ՝ համեմատած այն մարդկանց հետ, ովքեր քնի հետ խնդիրներ չունեն:

 

Ուսումնասիրության ընթացքում սրտի կանգի 1.412 դեպք է գրանցվել: Գիտնականներն առայժմ չեն շտապում պնդել, թե սրտի աշխատանքի խափանումները պայմանավորված են բուն անքնությամբ: Հավանական պատասխանն այն է, որ անքնությունն ակտիվացնում է օրգանիզմում սթրեսային պատասխանը, ինչն էլ բացասական է ազդում սրտի վրա:
 

Հնարավոր է՝ սրտի կանգը պայմանավորված է անքնությամբ. հետազոտություն