Նոր ստորջրյա կոստյումը հնարավորություն է տալիս «թռչել» ջրում (տեսանյութ)

13:00 • 06.03.13

Ֆրանսիացի Գիլելմ Բինարը Aqua Lung ընկերության հետ համատեղ ստեղծել է հեղափոխական մի կոստյում, որն արտաքուստ նման է ծովային բնակիչներից մեկի կառուցվածքին և կրողին հնարավորություն է տալիս «թռչել» ջրում։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, ոտքերի և ձեռքերի միջև եղած թաղանթավոր թևերի միջոցով հնարավոր է դառնում կատվաձկան նման ազատ սահել ջրի միջով։

 

Հեղինակի խոսքով՝ Oceanwing-ն ապացուցում է, որ թռչելու բացառիկ զգացողություն կարելի է ունենալ ոչ միայն օդում, այլ նաև ջրում։ Բացի այդ, Բինարը նաև նշել է, որ 2 տարբեր միջավայրերում թռչելու ամենամեծ տարբերությունն օդի և ջրի խտությունն է։
 

 

Նոր ստորջրյա կոստյումը հնարավորություն է տալիս «թռչել» ջրում (տեսանյութ)