Samsung-ը ներդրում կանի իր մրցակից ընկերությունում՝ Apple-ից «ռեսուրս փախցնելու» համար

19:06 • 06.03.13

Հարավկորեական Samsung ընկերությունը 112 մլն ԱՄՆ դոլարի ներդրում կանի Sharp ճապոնական էլեկտրոնիկայի ընկերությունում՝ այդ կերպ «ռեսուրս փախցնելով» իր մրցակից Apple-ից, գրում է Business Insider-ը՝ վկայակոչելով Wall Street Journal-ի տվյալը:

 

Այդ գումարի դիմաց Samsung-ը 3 տոկոսի մասնաբաժին կունենա Sharp-ում, որը ժամանակին իր մրցակիցն էր:
Sharp-ում են արտադրվել Apple-ի շատ iPhone-ների և iPad-ների էկրաններ, սակայն այժմ, երբ «թիկունքում Samsung-ն է հավատարմությունը կփոփոխվի»:

 

BI-ի կանխատեսումով՝ Samsung-ը գերակա կդառնա, իսկ այս համագործակցությունը «յուղ կլցնի Apple-ի և Samsung-ի համաշխարհային սմարթֆոնային պատերազմի կրակին»:


Այս ներդրումով Sharp-ի բիզնեսը և էկրանների արտադրության գործարանն ավելի արդյունավետ կդառնա:
 

Samsung-ը ներդրում կանի իր մրցակից ընկերությունում՝ Apple-ից «ռեսուրս փախցնելու» համար