Սիրուշոն և Գոռ Սուջյանը ապրիլի 6-ին անակնկալ կներկայացնեն (տեսանյութ)

17:06 • 06.03.13

Երգչուհի Սիրուշոն և Գոռ Սուջյանը, ով այս տարի Հայաստանը կներկայացնի «Եվրատեսիլի» երգի մրցույթին, անակնկալ են պատրաստում: Այդ մասին հուշում է Սիրուշոյի YouTube-ի էջում այսօր ներկայացված տեսանյութը, որը ներկայացված է որպես «թիզեր»: Իսկ թե ի՞նչ անակնակալ՝ Գոռ Սուջյանի պրոդյուսեր Արա Թադևոսյանը հրաժարվում է այդ մասին բացահայտումներ անել։


«Եթե ուզենայինք բացահայտել, ներկայացված տեսանյութը հատուկ այնպես կանեինք, որ հասկանալի կլիներ, թե ինչի մասին է խոսքը»,- ասաց Արա Թադևոսյանը՝ հրաժարվելով պատասխանել, թե դա «Եվրատեսիլ» երգի մրցույթին է վերաբերվում, թե երգիչները միասին համերգ կունենան։


Իսկ հարցին, թե անակնկալի մասին կտեղեկացվի ապրիլի 6-ի՞ն, թե ավելի վաղ, Արա Թադևոսյանը պատասխանեց՝ ավելի վաղ։