YouTube-ը կթողարկի անվճար երաժշտական ծառայություն

13:07 • 06.03.13

YouTube տեսահոսթինգն ընթացիկ տարում կթողարկի երաժշտություն լսելու անվճար ծառայություն, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Fortune-ին, որն էլ իր հերթին հղում է տալիս ընկերության անանուն աղբյուրներին։

Ըստ Fortune-ի՝ YouTube-ով երաժշտություն լսելը կլինի անվճար։ Միևնույն ժամանակ, ծառայությունում կլինի նաև վճարովի բաժանորդագրություն, որը «լրացուցիչ հնարավորություններ» կտա, օրինակ՝ գովազդի անջատում։

  

Բացի այդ, սպասվում է, որ Google Play թվային ինտերնետ-խանութում կհայտնվի վճարովի բաժանորդագրության գործառույթ, որը հասանելի կլինի Android օպերացիոն համակարգով գործող սմարթֆոնների համար։

Այժմ Google Play-ը թույլ է տալիս օգտատերերին երաժշտություն գնել և լսել բջջային սարքավորումներով և համակարգիչներով։

 

Fortune-ն ընդգծում է, որ YouTube-ը համարվում է ամենահեղինակավոր երաժշտական ծառայություններից մեկը։ Սակայն այն չի պահանջում օգտատերերից գումար՝ դրա փոխարեն նրանց գովազդ ցուցադրելով։ Գովազդից ստացված եկամուտները կիսվում են ծառայության և իրավատերերի միջև։ Բացի այդ, որոշ տեսահոլովակների ներքո տեղադրվում են ինտերնետ-խանութներից համապատասխան երգերը գնելու հղումներ, այդ թվում՝ Google Play-ից։
 

YouTube-ը կթողարկի անվճար երաժշտական ծառայություն