Ջասթին Բիբերը տուգանվել է երկար ելույթի համար

10:09 • 07.03.13

Կանադացի փոփ երգիչ Ջասթին Բիբերը տուգանվել է 450.000 դոլարով՝ երկար ելույթի համար, հայտնում է Взгляд-ը։ Համերգը տեղի է ունեցել մարտի 4-ին, Լոնդոնում։

 

Լոնդոնի Գրինվիչ թաղամասի իշխանությունները տուգանքի մասին որոշումը կայացրել են մարտի 6-ին։

 

Հաղորդվում է, որ երգիչը պետք է ավարտեր իր ելույթը լոնդոնյան ժամանակով ժամը 23.00-ին, սակայն համերգի 2 ժամ ուշացման պատճառով Բիբերը ստիպված է եղել երգել իր երկրպագուների համար մինչև 23.30-ը։ Այժմ յուրաքանչյուր «ավելորդ» րոպեի համար նա կվճարի 15.000-ական դոլար։

 

Նման որոշումը, ըստ այն կայացնողների, պետք է մի փոքրիկ մեղմացուցիչ հանգամանք լինի հազարավոր երկրպագուների համար, որոնք ստիպված էին շուտ լքել համերգը՝ մետրոյին հասնելու համար։

 

Երգիչը, ում 19–ամյակը լրացել է նախորդ ուրբաթ, ներողություն է խնդրել համերգի ուշացման համար։