Չինաստանում հանել են IMDb կայքի վրա գործող արգելքը

22:46 • 07.03.13

Չինական իշխանությունները թույլատրել են մուտք գործել հայտնի IMDb կինոկայք, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով France-Presse գործակալությանը: Ըստ գործակալության տվյալների, սահմանափակումը հանվել էր չորեքշաբթի օրը՝ մարտի 6-ին:


Հասանելի են դարձել կայքի և անգլերեն, և չիներեն տարբերակները: Ըստ չինական ԶԼՄ-ների, IMDb-ի արգելքի հանումը ամբողջովին անսպասելի էր: Այն մասին, թե ինչով են պայմանավորված իշխանությունների գործողությունները հայտնի չեն:


Չինաստանում համացանցը գտնվում է խիստ վերահսկողության տակ: Իշխանությունները քաղաքացիներին չեն թույլատրում մուտք գործել մի շարք հայտնի արտասահմանյան կայքեր, իսկ տեղական սերվիսներից ջնջվում են անցանկալի հաղորդագրությունները:


Imdb.com կայքը, որը համարվում է կինոարտադրության մեջ ամենամեծ ինտերնետ ռեսուրսը, Չինաստանում արգելափակվել էր 2010 թվականին: Արգելափակման հնարավոր պատճառ են համարում այն, որ կայքի գլխավոր էջում տեղադրվել էր Տիբեթի մասին պատմող վավերագրական ֆիլմ:
 

Չինաստանում հանել են IMDb կայքի վրա գործող արգելքը