«Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող երգի երաժշտության հեղինակ Թոնի Այոմին երգն անվանել է «դեմո գաղափար»
Black Sabbath խմբի կիթառահար Թոմի Այոմին, ով «Եվրատեսիլ» երգի ամենամյա մրցույթին այս տարի Հայաստանը ներկայացնող երգի երաժշտության հեղինակն է, իր ստեղծագործությունն անվանել է «դեմո գաղափար», գրում է Guardian-ը և ընդգծում, որ սրանով առաջին անգամ ապահովվում է heavy metal-ի առաջամարտիկի ներկայությունը մի միջոցառման, որը մեդիայի կողմից որակվում է որպես «ցածրաճաշակ երեկույթ»:
Պարբերականը հիշեցնում է, որ Այոմին կապեր ունի Հայաստանում. նա եղել է այն մի քանի ռոք աստղերի թվում, ովքեր 1988թ. 25 000 կյանքեր խլած ուժգին երկրաշարժից հետո իրենց ֆինանսական աջակցությամբ ներկա են եղել Հայաստանում: Նշվում է նաև, որ 2009թ. Հայաստան կատարած այցի ժամանակ նա պարգևատրվել է պատվո շքանշանով և ներգրավվել է մեկ այլ նախագծում՝ երաժշտական դպրոցի վերականգնման գործում:
Չնայած քննադատություններին՝ «Եվրատեսիլը» դիտում են տասնյակ միլիոնավոր մարդիկ, և այնտեղից է մեկնարկել բոլոր ժամանակների ամենահայտնի խմբերից մեկի՝ ԱԲԲԱ-ի վերելքը, նկատում է Guardian-ի հոդվածագիրը:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2013»–ին «Lonely Planet» երգով Հայաստանը կներկայացնի Գոռ Սուջյանը:










