Ֆրանսիացի գիտնականները կարծում են, որ գտել են վիկինգների «կողմնացույցը»

01:35 • 07.03.13

Ֆրանսիացի գիտնականները համոզված են, որ մոտ են նոր բացահայտում կատարելուն, որը հնարավորություն կտա պարզել, թե վիկինգներն ինչպես էին առանց կողմնացույցի ճանապարհորդում ծովերով և օվկիանոսներով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Հաղորդվում է, որ Լա-Մանշում հայտնաբերվել է հին վիկիգների նավի մնացորդներ, որտեղ հայտնաբերվել է ինչ-որ բյուրեղ:


Գիտնականները ենթադրում են, որ դա հին նորվեգական գրքերում հիշատակվող «Արևային քարն է», որի շնորհիվ, ըստ արևի դիրքի, նրանք կարողանում էին իմանալ նավի գտնվելու վայրը:
 

Ֆրանսիացի գիտնականները կարծում են, որ գտել են վիկինգների «կողմնացույցը»