Համացանցում է հայտնվել «Երկաթե մարդ 3» ֆիլմի նոր թրեյլերը (տեսանյութ)
Համացանցում է հայտնվել «Երկաթե մարդը 3» ֆիլմի նոր թրեյլերը, գրում է Lenta.ru-ն:
Երկաթե մարդու մասին ֆիլմի 3-րդ մասում կպատմեն Թոնի Սթարքի համար վատ ժամանակների մասին: Անհայտ թշնամիների պատճառով նրա աչքերի առաջ կործանվում է նրա տունը: Հերոսը փորձում է գտնել մեղավորներին և նրանց հետ մաքրել հաշիվները: Պարզվում է, որ նրան դիմակայում է նրա հին թշնամի Մանդարինը և նա ստիպված է լինում դիմել մեկ ուրիշ գերհերոսի՝ «Ռազմիկի» օգնությանը:
«Երկաթե մարդ 3» ֆիլմը նկարահանվել է ռեժիսոր Շեյն Բլեքի կողմից: Ֆիլմում մասնակցություն կունենան Գայ Պիրսը, Դոն Չիդլը, Ռեբեկա Հոլլը և Գվինեթ Պետրոուն: Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2013 թվականի մայիսին:










