ՆԱՍԱ-ն մարսագնացին «քնեցրել է» սպասվելիք հզոր փոթորկի հետևանքներից պաշտպանելու համար

11:06 • 07.03.13

ԱՄՆ-ի օդատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի մասնագետներն օգոստոսի 6-ին Կարմիր մոլորակի վրա վայրէջք կատարած մարսագնացին դրել են «քնային ռեժիմի վրա», որպեսզի պաշտպանեն այդ բացառիկ սարքը սպասվելիք հզոր մագնիսական փոթորկից, հայտնում է ИТАР ТАСС-ը։

 

Ըստ ՆԱՍԱ-ի ունեցած տվյալների՝ երեքշաբթի Արեգակի վրա հզոր փոթորիկ է տեղի ունեցել, որն ուղեկցվել է շիկացած պլազմայի զանգվածի արտանետումներով։ Մասնագետները պարզել են, որ շիկացած պլազման 3,2 մլն կմ/ժ արագությամբ շարժվել է դեպի Մարս։

 

Արևային ակտիվության նման դրսևորումը կարող է առաջացնել մագնիսական փոթորիկներ, որոնք վտանգ չեն ներկայացնում մարդկանց համար, սակայն խաթարում են արբանյակների բնականոն աշխատանքը։ Ուստի, անվտանգության նկատառումներով, ՆԱՍԱ-ի մասնագետները որոշել են ապահովագրվել ու անջատել Curiosity-ի էներգամատակարարման համակարգը։

 

ՆԱՍԱ-ն մարսագնացին «քնեցրել է» սպասվելիք հզոր փոթորկի հետևանքներից պաշտպանելու համար