Մահացել է հայտնի դերասան Անդրեյ Պանինը

12:18 • 07.03.13

Մոսկվայում՝ իր բնակարանում, դժբախտ պատահարի հետևանքով մահացել է հայտնի դերասան Անդրեյ Պանինը, հայտնում է Life News-ը։

 

50-ամյա դերասանն առավել հայտնի է հանդիսատեսին «Բրիգադա», «Կամենսկայա» ֆիլմերից։

 

Նրա մարմինը հայտնաբերվել է մարտի 7-ի առավոտյան՝ ժամը 11։00-ի սահմաններում։ Մահվան պատճառներից մեկը դժբախտ պատահարն է։ Դերասանին հայտնաբերել են իր տան հատակին ընկած, ինչպես ենթադրում են մասնագետները՝ նա գլխով հարվածել է գետնին։

 

Պանինի հարազատներն անհանգստացել են, երբ նա չի պատասխանել հեռախոսազանգերին, և գնացել նրա տուն, որտեղ էլ նրան մահացած են հայտնաբերել։