Ռոմանովների 400-ամյակի կապակցությամբ ցուցադրվելիք թագավորական գանձերից մի քանի նմուշ՝ Daily Mail-ի ֆոտոշարքում
Բրիտանական Daily Mail պարբերականը բավական ուշագրավ ֆոտոշարքի տեսքով ներակայացրել է մարտի 9-ին աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկում՝ լոնդոնյան Ալբերտ և Վիկտորյա Հոլում կայանալիք աննախադեպ ցուցահանդեսից մի քանի նմուշ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, մարտի 9-ից մինչև հուլիսի 14-ը տևող ցուցահանդեսը կազմակերպվելու է Ռուսաստանի վերջին կայսերական տոհմի՝ Ռոմանովների 400-ամյակի կապակցությամբ։ Միջոցառման շրջանակներում թանգարանում կցուցադրվեն այնպիսի հռչակավոր թագավորական ու կայսերական տոհմերի գանձերը, ինչպիսիք են Թյուդորները, Ստյուարտներն ու Ռոմանովները։
Ինչպես նշել է Ալբերտ և Վիկտորյա Հոլի համակարգող Թեսա Մերդոքը, այցելուները հնարավորություն կունենան ուսումնասիրել մոտ 150 տարբեր նմուշ, որոնք բացահայտում են բրիտանացի և ռուս միապետերի բազմադարյա հարաբերություններն ու կապերը։ Նրա խոսքով՝ այցելուներին կներկայացվեն միապետերի նրբաոճ հանդերձները, զենքերը, դիմանկարները, ոսկերչական անգին զարդերը, ճոխ կտորները, սպասքն ու ներքին կահավորման պարագաները։










