Ամերիկացին կտավներ է ստեղծում`պարելով (լուսանկարներ, տեսանյութ)

21:41 • 07.03.13

Ամերիկացի արվեստագետ Դեյվիդ Գարիբալդին Սակրամենտոյում հաջողակ արվեստագետ է, որը համատեղում պարը և նկարչությունը, հայտնում է Oddity Central-ը: Միաժամանակ և պարող և վրձնահարվածներ անող Գարիբալդին ստեղծում է փոփ կուռքերի անհավանական դիմանկարներ:

 

Նա բացատրում է, որ ստանում է այնպիսի դիմանկարներ, որպիսին ինքն է բեմում պարելիս: Բեմում նրան օգնում են 4 օգնականներ, որոնց CMYK-ներ է անվանում:

 

Ամբողջ աշխարհին իր ձիրքին հաղորդակից դարձնել նա կարողացել է America’s Got Talent շոուի միջոցով, չնայած հանդես է գալիս արդեն 9 տարի:

 

Սակայն Գարիբալդիի պատմության մեջ ուշագրավն այն է, որ իր արվեստով նա ավելի քան 1 մլն դոլար գումար է հավաքել բարեգործական նպատակներով: