Միլիարդավոր դոլարներ արժեցող պայմանագրերը կնքում են ոչ թե կառավարիչները, այլ նրանց մայրերը. հետազոտություն
Նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ բարձր պաշտոններ զբաղեցնող 3 տղամարդկանցից 2-ը կարևոր որոշումներ կայացնելիս խորհրդակցում են իրենց մայրերի հետ, գրում է Russia Today-ը:
Այս հարցմանը մասնակցել են տղամարդիկ, որոնք հանդիսանում են լուրջ պաշտոնյաներ, գլխավոր մենեջերներ, տնօրեններ և վիրաբույժներ: Նրանք անկեղծորեն իրենց ընդունել են որպես «մամայի բալա»: Ղեկավար դիրք ունեցող տղամարդկանց 2/3-ը կրիտիկական իրավիճակներում զանգում են իրենց մայրիկներին: Իսկ միջին և աշխատավոր դասի տղամարդիկ ավելի անկախ են և նրանց շրջանում «մամայի բալանները» կազմում էին 20%-ը:
Այս հանգամանքը, ըստ երևութին բացատրվում է նրանով, որ որքան բարձր է պաշտոնը, այնքան մեծ է աշխատավարձը և պատասխանատվությունը: Ղեկավարները վախենում են սխալնել թույլ տալ, որի համար հաճախ օգտվում են մայրական խորհրդից:
Հարցված տղամարդկանց 62%-ը խոստովանել է, որ իրենց ցանկացած որոշում համաձայնեցնում են մայրիկի հետ: 39%-ը կարող են խորհրդակցել ուրիշի հետ, սակայն մայրական որոշումը ավելի կարևոր կլինի: 38% տղամարդիկ ապրում են իրենց մայրիկների հետ, չնայած նրան, որ տեղափոխվելու հնարավորություն ունեն: Իսկ հարցվածների 18% ընդհանրապես նախընտրում է նույնիսկ ազատ ժամանակը անցկացնել իրենց մայրիկների հետ:
Նման վիճակագրությունը ցույց է տալիս սպասելի արդյունք կանանց շրջանում արված հարցումների ժամանակ: Կանանց 41% չեն ցանկանում հանդիպել «մամայի բալաների» հետ: Իսկ գիտնականները վաղուց հաստատել են, որ «մամայի բալա» ախտորոշումը ցմահ է:










