Ամերիկացին էլեկտրաշոկ թուր է ստեղծել
Ամերիկացի ուսանող Ջոնաթան Ջոնսոնը ստեղծել է նոր թուր-էլեկտրաշոկ, որը կերազեին ունենալ «Աստղային պատերազմներ» ֆիլմի բոլոր երկրպագուները, գրում է Вести.ru-ն՝ հղում կատարելով Sun-ին:
Որպեսզի ամբողջ աշխարհին ցույց տա, թե ինչի է ընդունակ իր թուրը, երիտասարդը սարքը փորձարկում է իր վրա:
Նորարարը YouTube-ում տեղադրել է տեսանյութ, թե ինչպես է ստեղծել իր նոր սարքը, որի ստեղծման համար նա ծախսել է 5 ժամ և 50 դոլար:
Տեսանյութը դիտելուց հետո բազմաթիվ մարդիկ սկսել են դիմել երիտասարդին, որպեսզի ձեռք բերեն նրա նոր սարքը: Ուսանողը հույս ունի աշխատել իր նորարության վրա:










