«ՎիվաՍելլ–ՄՏՍ»–ի մարտիության առաջարկը

17:06 • 07.03.13

Մարտի 8-ից ապրիլի 7-ը բաժանորդագրվելով «ՄՏՍ կոնեկտ», «Home-Zone Turbo», «Office-Zone» կամ «Internet Express» հետվճարային ինտերնետային սակագնային պլաններից մեկին առնվազն մեկ տարով, կարելի է ստանալ տոնական նվեր՝ 1500 ՄԲ ինտերնետ և 1500 րոպե ներցանցային խոսելաժամանակ` բաժանորդի նախընտրած կանխավճարային քարտի համար, այս մասին տեղեկանում ենք «ՎիվաՍելլ–ՄՏՍ» ընկերության տարածած հաղորդագրությունից:

Բաժանորդագրվելիս կտրամադրվի տոնական փաթեթի հատուկ նույնականացուցիչ: Նվեր փաթեթն ակտիվացնելու համար անհրաժեշտ է կանխավճարային համարից ուղարկել հետևյալ հրահանգը.
 

*888*ինտերնետային քարտի համարը*նույնականացուցիչ#
 

Օրինակ՝ *888*093298888*123456#
 

Ի դեպ, «ՄՏՍ կոնեկտ» սակագնային պլաններից մեկին բաժանորդագրվելիս «ՄՏՍ կոնեկտ E353» USB մոդեմը տրամադրվում է անվճար:
 

Ծանոթություն


• Տոնական փաթեթն ակտիվացնելիս՝ ինտերնետի և ներցանցային խոսելաժամանակի ընթացիկ այլ փաթեթները զրոյանում են:


• Տոնական փաթեթը կարելի է ակտիվացնել ինտերնետային սակագնային պլանին բաժանորդագրվելուց 15 օր անց՝ 45 օրվա ընթացքում:


• Տոնական փաթեթը հնարավոր է սպառել ակտիվացման օրվանից սկսած 90 օրվա ընթացքում:
 

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը:

 


 

«ՎիվաՍելլ–ՄՏՍ»–ի մարտիության առաջարկը