Շուտով ջերմաստիճանը Երկրի վրա ամենաբարձրը կլինի վերջին 11.000 տարվա մեջ

18:27 • 08.03.13

Science հանդեսում հրապարակված նոր ուսումնասիրության մեջ նշվում է, որ շուտով մեր Երկրում ջերմաստիճանը կհասնի վերջին 11.000 տարվա մեջ ամենաբարձր կետին, հայտնում է «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությունը:


Այս տվյալները հիմնված են բրածո նյութերի ուսումնասիրության վրա, որոնք հայտնաբերվել են աշխարհի տարբեր անկյուններում: Դրանց հիման վրա գիտնականները վերստեղծել են համաշխարհային ջերմաստիճանի դինամիկան վերջին սառցե դարաշրջանի ավարտից ի վեր:

 

Գիտնականները եկել են նաև այն եզրակացության, որը 1910-ից սկսած կտրուկ տաքացումից հետո Երկրի վրա ջերմաստիճանը զգալի իջած է եղել: Նշվում է նաև, որ վերջին տասնամյակը ամենատաքն է եղել դիտումների ամբողջ պատմության մեջ:

 

Գիտնականները նշել են, որ դրա պատճառը մարդու կենսագործունեությունն է՝ մեքենաների կողմից ու արդյունաբերական ձեռնարկությունների օդի աղտոտումը: Այլ գիտնականներ գտնում են, որ գլոբալ տաքացումը բնական գործոններով է պայմանավորված:
 

Շուտով ջերմաստիճանը Երկրի վրա ամենաբարձրը կլինի վերջին 11.000 տարվա մեջ