Մահացել է «Ծովահրեշ» ֆիլմի ռեժիսոր Դամիանո Դամիանի

08:56 • 08.03.13

Հռոմում 91 տարեկանում երեկ երեկոյան կյանքից հեռացել է հայտնի իտալացի ռեժիսոր, հանրահայտ «Ծովահրեշ» սերիալի հեղինակ Դամիանո Դամիանին, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով իտալական լրատվամիջոցներին։

 

1946-ից նա սկսել է աշխատել կինեմատոգրաֆում։ Նկարահանել է մի քանի կարճամետրաժ վավերագրական ֆիլմ։ Այնուհետ սկսել է գրել սցենարներ։ 1960 թ.-ից սկսել է նկարահանել գեղարվեստական ֆիլմեր։

 

Դամիանիի որոշ աշխատանքներ՝ նվիրված կազմակերպված հանցավորության դեմ պայքարին, մասնավորապես՝ «Ոսկե փամփուշտը», «Բուն ցերեկն է հայտնվում», հաջողությամբ ցուցադրվել են նաև ԽՍՀՄ-ում։


Սակայն նրան համաշխարհային ճանաչում է բերել «Ծովահրեշը» բազմասերիանոց ֆիլմը, որը պատմում է մաֆիայի և կոռուպցիայի դեմ պայքարող խիզախ ոստիկան Կոռռադո Կատանիի մասին. դերը հիանալի մարմնավորել է Միկելե Պլաչիդոն։