Disney-ն այլևս չի արտադրի ձեռքով նկարված անիմացիոն մուլտֆիլմեր
Աշխարհահռչակ Disney ընկերությունը հայտարարել է, որ ձեռքով նկարված անիմացիոն մուլտֆիլմերի արտադրությունն այլևս անցած փուլ է և ավանդական 2D ձևաչափն էլ չի կիրառվում։
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, ընկերության բաժնետերերի ամենամյա հավաքի ընթացքում ունեցած ելույթի ժամանակ Disney-ի գործադիր տնօրեն Բոբ Այգերը հայտնել է, որ այդ լուրը, անշուշտ, շատ կհիասթափեցնի ավանդական անիմացիայի սիրահարներին։
Նա նաև նշել է, որ 2D-ից հրաժարվելը պայմանավորված է նրանով, որ հանդիսատեսի շրջանում այլևս չկա 2D անիմացիոն մուլտֆիլմերի պահանջարկ։










