Հայաստանը մասնակցում է Կանանց միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսին Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում

21:54 • 08.03.13

Մարտի 8-ին` Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, տեղի է ունեցել Կանանց միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսի հանդիսավոր բացումը, որի շրջանակներում աշխարհի ութ երկրների վստահվել է ներկայացնել համապատասխան ռեգիոնալ խմբերը: Արևելաեվրոպական երկրների խմբի անունից առաջին անգամ հանդես եկող Հայաստանը ցուցահանդեսին ներկայացված է հայ քանդակագործ Նինա Խեմչյանի աշխատանքներով, տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրությունից:

 

Միջոցառման բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՅՈՒՆԵՍԿՕ-Ւ Գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան, ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայում հավատարմագրված դեսպաններ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ազգային պատվիրակությունների ղեկավարներ, հասարակական-քաղաքական, մշակութային ու լրագրողական շրջանակների հարյուրավոր ներկայացուցիչներ։

 

Ցուցահանդեսին, որը տևելու է մինչև մարտի 20-ը, Հայաստանի հետ մասնակցում են նաև Ֆրանսիան, Բոլիվիան, Հնդկաստանը, Մարոկկոն, Եթովպիան, Բելառուսը և Նիդեռլանդները։