Google-ը Կանանց միջազգային օրը շնորհավորել է տոնական դուդլով

15:10 • 08.03.13

Աշխարհի խոշորագույն որոնողական համակարգը՝ Google-ը, այսօր իր դուդլը նվիրել է Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին, գրում է korrespondent.net-ը։

 

Կայքի հիմնական էջում Google-ի ավանդական լոգոտիպը փոխարինվել է տարբեր ազգերի և ռասսաների կանանց դեմքերով, որոնցով էլ գրվել է որոնողական համակարգի անվանումը։

 

Ուշագրավ է, որ Google-ը փոխել է լոգոտիպը ոչ միայն որոշ հետխորհրդային երկրներում, որտեղ տոնը հատուկ շուքով է նշում և ոչ աշխատանքային օր է, այլև այլ երկրներում։
 

Կանանց միջազգային օրվան նվիրված լոգոտիպը երևում է Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Նորվեգիայի և այլ երկրների ծառայություններում, սակայն, օրինակ, Գերմանիայի և Անդորրայի համար Google-ի էջը փոփոխության չի ենթարկվել։


Լոգոտիպի վրա քլիք անելիս՝ բացում է «Կանանց միջազգային օր» հարցման էջը։
 

Google-ը Կանանց միջազգային օրը շնորհավորել է տոնական դուդլով