Տերաբայթ վայրկյանում. ամերիկյան գիտնականները գրաֆենային անտենա են ստեղծել ապագայի անլար կապի համար

00:36 • 08.03.13

ԱՄՆ Ջորջիա նահանգի Տեխնոլոգիական (Georgia Tech) համալսարանի գիտնականներն անլար կապի գրաֆենային անտենայի ստեղծման վրա են աշխատում, որը հնարավորություն կտա տեղեկությունների փոխանակման տերաբիտանոց կապ ապահովել, հաղորդում է CNews.ru-ն:


Գիտնականները խոստանում են անտենան ավարտին հասցնել մեկ տարվա ընթացքում, ապա դրան մյուս կոմպոնենտները ավելացնել:


Սակայն, դեռևս հաղորդման մոտ 1 Տբիտ/վ արագություն հնարավոր կլինի ստանալ գրաֆենային անտենայի միջոցով փոխանակվող սարքերի միջև մեկ մետր հեռավորության պարագայում: Նման արագությունը, օրինակ, հնարավորություն կտա բարձր որակով մոտ 10 ֆիլմ հաղորդել մեկ-երկու վայրկյանում: Սակայն ավելի մոտ տարածության վրա` մի քանի սանտիմետր, տեղեկությունների փոխանցումը կարող է հասցվել 100 տերաբայտ վայրկյան արագության:

 

Georgia Tech-ի գիտնականների խոսքով, նման անտենա ստեղծելու համար, անհրաժեշտ է 10-ից 100 նմ լայնության և 1միկրոմետր երկարությամբ նեղ գրաֆենային ձողիկներ պատրաստել, որը հնարավորություն կտա տվյալների փոխանցում իրականացնել տերահերցային հաճախականությամբ:


Էլեկտրամագնիսական ալիքները տերահերցային հաճախականության դեպքում կհանգեցնեն պլազմային ալիքների գոյացմանը (ատոմների տատանում գրաֆենային ձողիկների մակերևույթին), որը հնարավորություն կտա հաղորդել և ստանալ տեղեկություններ:


Միևնույն ժամանակ, անտենան ինքն իրեն չի կարող աշխատել: Այն կախված է շատ այլ բաղադրիչներից` գեներատորներից, դեդեկտորներից, ուժեղացուցիչներից և ֆիլտրերից: Այդ ամենը պետք է ստեղծել նույն մասշտաբով և ստիպել աշխատել համանման արագություններով, որ լիարժեք սարք ստացվի, ընդգծում են գիտնականները: 

 

 

 

 

Տերաբայթ վայրկյանում. ամերիկյան գիտնականները գրաֆենային անտենա են ստեղծել ապագայի անլար կապի համար