Samsung–ի նվերը՝ Կանանց տոնին. La Fleur սմարթֆոն՝ անակնկալներով

15:04 • 08.03.13

Samsung ընկերությունը որոշել է յուրահատուկ կերպով նշել գարնանային տոները` հաճախորդներին առաջարկելով հատուկ կանանց համար ստեղծված La Fleur սմարթֆոնները, ինչպես նաև նվերներ շահելու այլ հնարավորություններ։

Այսօր Mobile Centre վաճառասրահում իր սիրելիին հեռախոս նվիրել պատրաստվող մի երիտասարդ շատ արագ փոխեց մտադրությունը հեռախոսի ընտրության հարցում, երբ տեղեկացավ հատուկ կանանց համար ստեղծված Samsung La Fleur սմարթֆոնների մասին։ Զույգին դուր էր եկել ոչ միայն հեռախոսի յուրահատուկ դիզայնը, այլ նաև հետագայում նրանց սպասվող անակնկալները։ 

Samsung ընկերության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ այսօր արդեն թվով 4 La Fleur սմարթֆոն հեռախոս է վաճառվել։  «Արդեն 4 գնորդ է գրանցվել, նրանք շատ ուրախացան մեր պատրաստած անակնկալով, հուսով եմ, որ շատերը հնարավորություն կունենան այս ակցիայից օգտվել»,- ասաց նա՝ միաժամանակ շնորհավորելով կանանց տոնի առիթով։ 

Անդրանիկ Շահբազյանը խոսելով անակնկալների մասին՝ տեղեկացրեց, որ մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում Samsung-ի պաշտոնական գործընկերներ Mobile Centre, Orange, Samsung և Fine վաճառասրահներում Samsung La Fleur սերիայի ցանկացած հեռախոս կամ սմարթֆոն գնելու դեպքում գնորդը կլրացնի կտրոն և հնարավորություն կստանա ապրիլի 12-ին ժամը՝ 18:00-ին, Թումանյան 27 հասցեում գտնվող Mobile Centre վաճառասրահում անցկացվող միջոցառման ժամանակ ստանալ ակցիայի 3 գլխավոր մրցանակներից մեկը:

 

Գլխավոր մրցանակներն են` 1-ին մրցանակ` Samsung Note 10.1 Թաբ, 2-րդ մրցանակ` Samsung LED TV և 3-րդ մրցանակ` Samsung անլար աուդիո Dock-կայան։  Բացի այդ, ըստ նրա, այս ընթացքում La Fleur սերիայի տարբեր բջջային հեռախոսների գնորդները, կախված մոդելից, կստանան հատուկ նվերներ` պայուսակի կախիչ, հեռախոսի պատյան, գրպանի հայելի, ինչպես նաև գեղեցիկ ծաղկեփունջ Any Rose ծաղկի վաճառասրահներից:

Անակնկալներից է նաև այն, որ Samsung La Fleur Galaxy S III սմարթֆոն գնելու դեպքում գնորդը կստանա հավելյալ բոնուս՝ սերենադ սիրած էակի պատուհանի տակ:  Կանանց տոներին նրանց համար պատրաստված հատուկ Samsung La Fleur սմարթֆոնի շնորհանդեսին ներկա էր նաև Հարավային Կովկասում Samsung ընկերության տարածաշրջանային տնօրեն Չուն Սանգպիլը (Chun Sangpil)։ Լրագրողների հետ զրույցում նա նախ օգտվելով առիթից, շնորհավորեց հայ կանանց տոնը՝ մաղթելով նրանց անսահման սեր և գեղեցկություն:

«Ուրախ եմ, որ Samsung-ը հայ կնոջը այսօր ներկայանում է իր ամենաարդիական տեխնոլոգիաներով, և հատկապես Samsung La Fleur սմարթֆոնը, վստահ եմ, կդառնա հայ կնոջ լավագույն ընկերը: Անկախ նրանից, թե ինչ ենք արտադրում՝ մեր ցանկացած արտադրանք ստեղծվում է ապագան ավելի պայծառ դարձնելու համար»,- ասաց նա։

Չուն Սանգպիլը հավելեց, որ Samsung La Fleur սմարթֆոնը ոչ միայն հայ կանանց համար է, այլ ընդհանրապես աշխարհում բոլոր նրանց, ովքեր սիրում են կանանց։ Նա նաև նշեց, որ թեև հեռախոսը տարբեր երկրներում է ներկայացված, այդ թվում նաև ԱՊՀ երկրներում, բայց միայն Հայաստանում է, որ հեռախոսի գնորդներն ի թիվս այլ նվերների, կստանան նաև շոկոլադ և ծաղիկներ։

 

Samsung–ի նվերը՝ Կանանց տոնին. La Fleur սմարթֆոն՝ անակնկալներով