Ծնողների ամուսնալուծությունը կարող է ազդել երեխաների կրոնական հայացքների վրա. հետազոտություն

19:31 • 08.03.13

Կրոնապես ակտիվ ծնողների զավակներն ավելի հավանական է, որ փոխեն իրենց կրոնը կամ ամաչեն դրանից չափահաս դառնալով, եթե ծնողների ամուսնալուծություն են տեսնում, հայտնում է Huffington Post-ը՝ վկայակոչելով Բեյլորի համալսարանի հետազոտությունը:

 

Ըստ հետազոտության՝ կրկնակի ավելի հավանական է, որ մեկ ծնողի հետ ապրած երեխան երես թեքի կրոնից, քան երկու ծնողի հետ ապրածները: Երեխաների մոտ ամուսնալուծված ծնողները ասոցացվում են ցածր կրոնակայնության հետ: Ըստ ուսումնասիրության՝ շատ երեխաներ համարում են, որ ծնողների ամուսնությունը վճռված է Աստծո կողմից: Իսկ երբ արձանագրվում է ամուսնալուծություն, «երեխաների աշխարհը ցնցվում է և դա տևական էֆեկտ է ունենում»:

 

Գիտնականները նշել են նաև խնդրի մյուս կողմը. այն է՝ տարբեր կրոնական ավանդույթների կրող կամ կրոնական արարողություններին տարբեր չափի հաճախելիություն ունեցող ծնողները, իրենց հերթին, ավելի հավանական է, որ բաժանվեն:

 

Հետազոտվել են 3,346 ամուսնալուծություն տեսած՝ 18-37 տարեկան երեխաներ:
 

Ծնողների ամուսնալուծությունը կարող է ազդել երեխաների կրոնական հայացքների վրա. հետազոտություն