Սինգապուրը պաշտպանվել է «խելացի» պարսպով
Սինգապուրի իշխանությունները «խելացի» պարիսպ են տեղադրել Չանգի օդանավակայանի տարածքի, ինչպես նաև մի շարք այլ քաղաքացիական և ռազմական օբյեկտների շուրջ, որն իրենից ներկայացնում է պաշտպանական համակարգ, հայտնում է Лента-ն։
AgilFence PIDS անվանումը ստացած «խելացի» պարիսպը ստեղծվել է օպտիկամանրաթելային մալուխից և համալրված է հսկման տեսախցիկներով. այն կարելի է արդյունավետ կիրառել պետական սահմանների և ռազմական օբյեկտների պաշտպանության համար։
Համակարգի աշխատելու սկզբունքը նրանում է, որ օպտիկամանրաթելային մալուխի վրա ազդեցություն գործելու դեպքում դրանում եղած ազդակներում փոփոխություններ են տեղի ունենում, ինչը ֆիքսում են մյուս ազդակները։ Արդյունքում այդ փոփոխությունը ֆիքսում է նաև կառավարման համակարգը և վնասված մալուխի մոտակայքում գտնվող հսկման տեսախցիկները միանում են։ Նույն բանը տեղի է ունենում մալուխը կտրելու փորձի դեպքում։










