Դիտա Վոն Թիզը ներկայացել է աշխարհում առաջին եռաչափ տպված զգեստով (լուսանկարներ)
Բուրլեսքի աշխարհը հաջողությամբ գրաված հանրահայտ պարուհի Դիտա Վոն Թիզն այժմ էլ իր հայացքն ուղղել է դեպի նորագույն տեխնոլոգիաների ոլորտը՝ ներկայանալով աշխարհում առաջին 3D տպված հագուստով։
Ինչպես նշում է Daily Mail-ը, 40-ամյա գեղեցկուհին պարզապես ցնցող տեսք է ունեցել նորարարական հագուստով, որն ընդգծել է աստղի մարմնի բարեմասնությունները։
Եռաչափ հագուստի հեղինակներն են Մայքլ Շմիդթն ու ճարտարապետ Ֆրենսիս Բիտոնտին։ Այն պատրաստված է 13 հազար սև Swarovski բյուրեղներից ու ներկված սև ներկով։










