Ամերիկյան լաբորատոր կապիկները կյանքում առաջին անգամ արև են տեսել (տեսանյութ)
Humane Society ամերիկյան կազմակերպությունը սրտաճմլիկ տեսանյութ է տարածել, որում ցուցադրվում է լաբորատոր շիմպանզեների կյանքը՝ ադապտացումը ազատ կյանքին՝ տասնամյակներով լաբորատորիաներում մնալուց հետո. վանդակներում ապրած կապիկներն առաջին անգամ ազատության մեջ են:
Հունվարին էր, որ ամերիկյան իշխանությունները հայտարարել էին՝ ազատ են արձակելու 50 հետազոտական շիմպանզեների: Այս շիմպանզեներից ոմանք 50 տարեկան են և ավելի և առաջին անգամ են արևի լույս տեսնում:
Այս կենդանիները այժմ բնակվելու են Լուիզիանայի Chimp Haven անունով արգելոցում: Այժմ այստեղ մասնագետների խնամքի տակ է 100 կապիկ: Նրանք այժմ ազատ են ծառ մագլցել ու վազվզել 5 ակր տարածքով խաղահրապարակում:
Աղբյուրը նկատում է, որ առաջին անգամ արևի լույս տեսած կապիկների բերանն ուղակի բաց է մնում:










