Իտալացու ստեղծած գերիրական պատկերներն անհնար է տարբերել լուսանկարներից
Իտալացի նկարիչ Ֆրանկո Քլանի ստեղծած պատկերներին նայելիս առաջին հայացքից, գրեթե, անհնար է հավատալ, որ դրանք ոչ թե սևուսպիտակ լուսանկարներ են, այլ սովորական մատիտով արված գերիրական պատկերներ։
Ինչպես նշում է Oddity Central-ը, առավել ուշագրավ է այն հանգամանքը, որ Ֆրանկոն մասնագիտական կրթություն չի ստացել և պարզապես ինքնուս նկարիչ է։
Սակայն նրա «գլուխգործոցները» այնպիսի արհեստավարժորեն են նկարված՝ ներառյալ ամենաչնչին մանրամասները, որ պարզապես մնում է զարմանալ, թե ինչպես է իտալացուն հաջողվում առանց համապատասխան կրթության իրականությանն այդքան մոտ պատկերներ ստեղծել։
Ստորև ներկայացվող ֆոտոշարքով առաջարկում ենք ծանոթանալ նրա աշխատանքների մի մասին.










