Վան Դեյքի նկարի կրկնօրինակը բնօրինակ է ճանաչվել
Օքսֆորդի Էշմոլի թանգարանի տնօրեն Քրիստոֆեր Բրաունը հաստատել է Վան Դեյքի կտավներից մեկի իսկությունը, որը մինչ այդ համարվում էր կրկնօրինակ, հայտնում է РИА Новости-ն:
Նա ասել է, որ միանգամայն ակնհայտ է՝ սա Վան Դեյքի ստեղծագործության ուշ շրջանի գործ է, իսկ նորությունը անվանել զգալի իրադարձություն:
Ֆլամանդացի գեղանկարիչ Անտոնիս վան Դեյքի աշխատանքը՝ արդեն օրիգինալի կարգավիճակում, գնահատվել է 1,5 մլն ԱՄՆ դոլար:
Նկարում պատկերված է Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլ 1-ինի կնոջ պալատական տիկնանցից Օլիվիա Բոթլեր Փորթերը:
Մինչ այդ աշխատանքը շատ վատ վիճակում պահվել է Բոուզի թանգարանում, ապա լուսանկարվել է BBC-ի Your Paintings կատալոգի համար, ապա հայտնվել ինտերնետում՝ միաժամանակ հայտնվելով արվեստագետների ուշադրության կենտրոնում: Նկարը «հայտնաբերած» Բենդոր Գրոսվենորը ասել է, որ նախկին կարգավիճակում աճուրդում հայտնվելու դեպքում աշխատանքը կարող է վաճառվել 4,5-7,5 հազար ֆունտով:
17-րդ դարի հեղինակ Վան Դեյքը բարոկկոյի ոճով արքունական դիմանկարի և կրոնական թեմաների վարպետ է համարվում:










