Սթոունհենջը քարե դարի մարդկանց համար կարող էր ծառայած լինել որպես գերեզմանատուն. հնագետներ

14:21 • 09.03.13

Բրիտանական համալսարանների մի խումբ հնագետներ, մի շարք ուսումնասիրություններ կատարելով, հանգել են այն եզրակացության, որ աշխարհի ամենահայտնի հնագիտական հուշարձանը՝ Սթոունհենջը, քարե դարի մարդկանց համար կարող էր որպես գերեզմանատուն ծառայել, գրում է The Guardian-ը։


Նման տեսակետի համար հիմք է ծառայել այն փաստը, որ մասնագետներն այդ տարածքում հայտնաբերել են տղամարդկանց, կանանց և երեխաների այրված ոսկորների հետքեր, որոնց վաղեմությունը գնահատվել է մ.թ.ա. 3000-ից 2500 թթ.։


Գիտական թիմի ղեկավար Մայք Փարկեր Փիրսոնը նշել է, որ Սթոունհենջի տարածքում իրենք հայտնաբերել են 63 մարդու 50 հազարից ավելի այրված ոսկրերի մնացորդներ, ինչն այս տարածքի համար աննախադեպ հայտնագործություն է։ Նա նաև ասել է, որ հավելյալ տեղեկություններ ստանալու համար այս տարածքում ուսումնասիրությունները շարունակական բնույթ կկրեն։
 

Սթոունհենջը քարե դարի մարդկանց համար կարող էր ծառայած լինել որպես գերեզմանատուն. հնագետներ