Երևանյան ժամանակով կեսգիշերին Երկրի կողքով աստղակերպ է անցել

12:06 • 10.03.13

Երևանյան ժամանակով այս գիշեր՝ ժամը 00.30-ի սահմաններում, Երկիր մոլորակի կողքով մեծ արագությամբ աստղակերպ է անցել, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Օդատիեզերական գործակալությանը՝ ՆԱՍԱ-ին։

 

2013 ET անվանումը ստացած 140 մ տրամագծով երկնային մարմինը մասնագետները համեմատել են երկնաքերի կամ քաղաքի ոչ մեծ թաղամասի հետ։ Այն ընթացել է Երկիր մոլորակից 950.000 կմ հեռավորության վրա՝ ժամում 42.000 կմ արագությամբ։


«Ամենավտանգավորն այն է, որ մենք չգիտենք՝ որտեղի՞ց են այդ աստերոիդները հայտնվում»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչ Պատրիկ Պաոլուչին։

 

Նա ասել է, որ տվյալ աստղակերպը Երկրին բախվելու դեպքում կարող էր ոչնչացնել մի ամբողջ քաղաք։
 

Երևանյան ժամանակով կեսգիշերին Երկրի կողքով աստղակերպ է անցել