Ճապոնիայի երկրաշարժը լսելի էր նույնիսկ տիեզերքում. գիտնականներ

20:46 • 10.03.13

Երկու տարի առաջ Ճապոնիան ցնցած 9-բալանոց երկրաշարժի արձագանքը հասել է նույնիսկ մեր մոլորակի ուղեծրի վրա գտնվող արբանյակներին, BBC-ի փոխանցմամբ, այս մասին են պնդում պնդում գիտնականները:


Հետազոտությունների արդյունքների համաձայն, որը անցկացրել են Եվրոպական տիեզերական գործակալության մասնագետները, ցնցումները գրանցվել են GOCE գիտա-հետազոտական արբանյակի կողմից, որի ուղեծրի բարձրությունը 260 կմ է կազմում:


Գիտնականների խոսքով, երկրաշարժի դղրդյունը այնքան բարձր էր, որ մասնիկների տատանումները հասել են մինչև ուղեծիր՝ հաղթահարելով նույնիսկ մթնոլորտի վերին նոսր շարտերի հատվածը:


Հիշեցնենք, որ 2011թ. մարտի 11-ին գրանցված հզոր երկրաշարժի հետևանքով Ճապոնիայիում հազարավոր զոհեր եղան:

 

Ճապոնիայի երկրաշարժը լսելի էր նույնիսկ տիեզերքում. գիտնականներ