Էմիր Կուստուրիցան չի նկարահանի Ստալինի մասին ֆիլմ

16:46 • 10.03.13

Ռուս ռեժիսոր Ալեքսեյ Բալաբանովն առաջարկել է իր սերբ գործընկերոջը` Էմիլ Կուստուրիցային, աշխատել Իոսիֆ Ստալինի երիտասարդությանը նվիրված ֆիլմի վրա, գրում է Вести-ն:

 

Ֆիլմը պետք է նվիրված լինի խորհրդային ժողովրդի առաջնորդի կյանքի անհայտ փաստերին:

 

Սակայն Կուստուրիցան հայտնել է, որ չի նկարահանի Ստալինի մասին ֆիլմ: Նա նշել է, որ իր համար դա սկզբունքի հարց է: Կուստուրիցայի խոսքով՝ բոլոր ֆիլմերը նա անում է սիրով, իսկ Ստալինի հանդեպ այդ կանոնը կիրառել նա չի կարող: