Porsche-ն Ժնև է տարել իր նոր 911 GT3-ը (լուսանկարներ,տեսանյութ)

21:18 • 10.03.13

Porsche-ն ևս նշվել է այն ընկերությունների ցանկում, որոնք Ժնևի ավտոսրահում ներկայացրել են իրենց սուպերմեքենաները: Գերմանական Ցուֆֆենհաուզենի ինժեներների գլխավոր պրեմյերան դարձավ 911 ընտանիքի ամենահզոր կուպեն, որ ստացավ GT3 անվանումը, հաղորդում է vesti.ru-ն:


Նորույթը 475 ձիաուժ և 440 Նմ հզորություն ունի, որը ապահովում է 3,8 լիտրանոց օպոզիտային շարժիչը, որը չոր կարտերով յուղման համակարգ ունի: Տիտանից և այլ ամուր ու թեթև համաձուլվածքներից մխոցներ ու փականներ, և նման կատարելագործումների արդյունքում շարժիչի քաշը իր նախորդից 25 կիլոգրամով պակաս է կշռում: Բացի այդ, նոր շարժիչը հնարավորություն ունի մինչև 9 000 պ/ր պտտման արագության հասնել:


Ուժային ագրեգատը համակցված է 7 աստիճան PDK ռոբոտացված փոխանցումատուփի հետ, որը նույնպես հատուկ վերափոխված է GT3-ի էքստրեմալ մրցարշավային վարքին համապատասխան լինելու համար:


Արդյունքում մինչև 100 կմ/ժ թափավազքը նորույթը իրականացնում է 3,5 վայրկյանում` հետագայում հասնելով մինչև 315 կմ/ժ արագության:


Porsche-ում պնդում են, որ 911 GT3-ի սեփականատերերի մոտ 80%-ը շատ ժամանակ են անցկացնում մրցուղիներում, այդ պատճառով հատուկ նման վարորդների համար ընկերությունը անակընկալ է պատրաստել. Նյուրբորգրինգի «Հյուսիսային օղակը» սուպերմեքենան հաղթահարում է 7 րոպե 30 վայրկյան ժամանակում:


Նման տպավորիչ արդյունքի մեքենան կարողանում է հասնել ևս մեկ կոնստրուկտորական նորույթի հաշվին, որը առաջին անգամ կիրառվել է Porsche 911 GT3-ի վրա: Սուպերմեքենայի բոլոր 4 անիվները կառավարվող են, եթե ոչ մեծ արագությունների դեպքում ետևի անիվները թեքվում են դիմացիններին հակառակ, ավելացնելով շրջադարձերին կայունությունը, ապա 80 կմ/ժ արագությունից վեր իրավիճակը փոխվում է: Ետևի ակերը սկսում են թեքվել դիմացինների հետ նույն ուղղությամբ, հավելյալ կայունություն ապահովելով: Սուպերմեքենան համալրված է նաև ետին դիֆերենցիալի էլեկտրոնային բլոկավորմամբ:


Porsche-ում հասցրել են նաև հայտնել, թե որքան կլինի նորույթի գինը` 140 հազար եվրո:

 

Porsche-ն Ժնև է տարել իր նոր 911 GT3-ը (լուսանկարներ,տեսանյութ)