Կանայք առավոտյան ավելի խոժոռված են արթնանում, քան տղամարդիկ և ոչ միայն. հետազոտություն
Ամերիկյան Դյուքի համալսարանի նոր հետազոտության հեղինակները պնդում են, որ կանայք՝ ամերիկուհիները, առավոտյան ավելի խոժոռված են արթնանում, քան նրանց տղամարդ հայրենակիցները, հայտնում է CBS News-ը:
Դրանից բացի, կանանց ավելի շատ քնելաժամանակ է հարկավոր, քան տղամարդկանց: Եվ նրանք հոգեպես ու ֆիզիկապես ավելի են տանջվում, եթե չեն ստանում դա:
Ամերիկացի գիտնականները պնդում են, որ թերի քունը կանանց դեպքում բարձրացնում է սրտային հիվանդության, դեպրեսիայի և հոգեբանական խնդիրների ռիսկը: Փոխարենը՝ տղամարդկանց առողջությունը շատ ավելի քիչ է կախված այն բանից, թե նրանք ինչպես են քնում:
Գիտնականները թերի քնի պատճառով կանանց զգացողությունները նաև «թշնամանք ու բարկություն» են բնորոշել:
Սա բացատրվում է այն բանով, որ կանանց ավելի շատ ժամանակ է պետք, որպեսզի քնի միջոցով հավասարակշռության բերեն իրենց հորմոնները, որոնցով էլ հենց տարբերվում են տղամարդկանցից:










