Ալկոհոլի՝ մեծ քանակով օգտագործումը լրացուցիչ էներգիա է հաղորդում ուղեղին. հետազոտություն

20:51 • 11.03.13

Ամերիկյան Journal of Clinical Investigation հանդեսում հրապարակվել են Յելի համալսարանի հետազոտության արդյունքները, որոնց համաձայն՝ ալկոհոլի մեծ չափերի սպառումը ուղեղին լրացուցիչ էներգիա է հաղորդում:

 

Խոսքը կոնկրետ քիմիական նյութի՝ ացետատի մասին է, որն ընդունում է ուղեղը, իսկ մարմինը դա որպես այլընտրանքային էներգիայի աղբյուր է օգտագործում՝ շաքարի փոխարեն: Ացետատը առկա է նաև քացախում, իսկ օրգանիզմի համար «լրացուցիչ վառելիք» է դառնում՝ արյան շրջանառության միջոցով:

 

Ըստ գիտնականների՝ սա բացատրում է նաև, թե ինչու ալկոհոլը թողնելն այդքան բարդ է:

 

Ամերիկացի գիտնականները ուսումնասիրել են մարդկանց, ովքեր շաբաթական 7 անգամ խմիչք են օգտագործում: Իսկ այս ծավալներից ավելի քիչ խմողների էներգիայի աղբյուրը շաքարն է:
 

Ալկոհոլի՝ մեծ քանակով օգտագործումը լրացուցիչ էներգիա է հաղորդում ուղեղին. հետազոտություն