YouTube-ի համահիմնադիրը մոտ ժամանակում նոր տեսածառայություն կներկայացնի

18:00 • 11.03.13

YouTube-ի համահիմնադիր Չադ Հերլին պատրաստվում է թողարկել նոր տեսածառայություն, հավանաբար՝ մոտակա մեկ ամսում, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով The Next Web-ին։

 

Google-ի կողմից 6.5 տարի առաջ 1.65 մլրդ դոլարով YouTube-ը գնելուց հետո Հերլին նշել է, որ «մեկ ամսից կթողարկի YouTube-ին լրացնող հարթակ»։


«Մեկ ամսից ես կարող եմ նոր արտադրանք ներկայացնել»,- ասել է Հերլին։


Նա չի պարզաբանել մանրամասները, սակայն նշել է, որ նախագիծը «նախևառաջ հիմնված է տեսանյութի վրա և մեծ ճկունություն է ապահովում, որպեսզի մարդիկ միասին աշխատեն»։
 

YouTube-ի համահիմնադիրը մոտ ժամանակում նոր տեսածառայություն կներկայացնի