Google-ը «խոսող» մարզակոշիկներ է ներկայացրել
Google ընկերությունը ներկայացրել է փորձնական «խոսող մարզակոշիկներ», որոնք խրախուսում են, որպեսզի իրենց տերերը սպորտով զբաղվեն: Հեղինակները նորությունը ստեղծել են Adidas ընկերության հետ համատեղ, գրում է Голос России ռադիոկայանի կայքը:
Մարզակոշիկները կարող են բողոքել և իրենց տիրոջն անվանել «ծույլ»՝ պասիվ կյանք վարելու համար, իսկ ակտիվություն ցուցաբերելու համար ամեն կերպ կխրախուսեն նրան: Նրանց մեջ տեղադրված է քայլաչափ, գիրոսկոպ և ակսելերոմետր: Բացի այդ Bluetooth համակարգի միջոցով այն հնարավոր է միացնել սմարթֆոններին և «Google Glass» համակարգին, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Սակայն, կազմակերպությունը մտադրված չէ զբաղվել դրանց մեծածավալ արտադրությամբ: Ըստ Google-ի ներկայացուցչի, կազմակերպության նպատակն է երիտասարդներին ստիպել, որպեսզի նրանք ստեղծեն իրենց մոդելները, որի համար նրանք իրենց կայքում կտեղադրեն այս մարզակոշիկների ստեղծման համար անհրաժեշտ բոլոր մանրամասները:










