Հունաստանի թանգարաններն ու հնագիտական հուշարձանները կփակվեն՝ գործադուլի պատճառով

11:25 • 11.03.13

Հունաստանի թանգարաններն ու հնագիտական հուշարձաններն այսօր կփակվեն արհմիությունների հայտարարած գործադուլի պատճառով, որոնք բողոքում են երկրի մշակույթի նախարարության համակարգային բարեփոխումների և աշխատատեղերի կրճատման դեմ, հայտնում է РИА Новости-ն։


Մինչ այդ նրանք գործադուլ էին արել մարտի 8-ին։


Մշակույթի նախարարության նոր կազմակերպչական մարմինը զրկում է նրան ինքնուրույնությունից և նախատեսում է աշխատատեղերի կրճատում, կարծում են Մշակույթի նախարարության աշխատակիցների համահունական ֆեդերացիայի անդամները։

 

Մինչդեռ զբոսաշրջության ոլորտի ոչ բոլոր աշխատակիցներն են համաձայն թանգարանների գործադուլի հետ։ «Դա մեծ հիմարություն է զրկել մեր երկիր այցելած զբոսաշրջիկներին մշակույթն ու պատմությունը տեսնելու հնարավորությունից։ Մարդիկ, ովքեր եկել են աշխարհի մյուս ծայրից, արդյունքում կտեսնեն միայն 2013թ. մեր «մշակույթը»»,- մեկնաբանել է գիդերից մեկը։