«Օզ. հզորն ու սարսափելին» ֆիլմը գլխավորել է հյուսիսամերիկյան կինովարձույթը
Սեմ Ռեյմիի նկարահանած «Օզ. հզորն ու սարսափելին» ֆիլմն անցած հանգստյան օրերի ընթացքում գլխավորել է ԱՄՆ-ի և Կանադայի կինովարձույթը, հայտնում է Лента-ն։
Ինչպես նշում է BoxOfficeMojo կայքը, մարտի 8-ին մեծ էկրան բարձրացած ֆիլմը պրեմիերայից հետո 3 օրվա ընթացքում Միացյալ Նահանգներում հավաքել է 80 մլն դոլար, իսկ ամբողջ աշխարհում՝ 150 մլն դոլար։
2-րդ տեղում է հայտնվել անցյալ շաբաթվա կինովարձույթի առաջատար «Ջեք՝ հսկաներին նվաճողը» ֆիմը՝ հավաքելով 10 մլն դոլար։ Մեկ շաբաթվա ընթացքում 1 հորիզոնականով իր դիրքերը զիջել է նաև Սեթ Գորդոնի «Բռնիր չաղլիկին, եթե կարողանաս» կատակերգությունը, որը կինովարձույթում հավաքել է 6,3 մլն դոլար։
4-րդ տեղում է հայտնվել սեզոնի ևս մեկ նորույթ՝ Նիլս Արդեն Օփլևի «Մեկ հոգով պակաս» թրիլլերը, որը հանգստյան օրերին վաստակել է 5,3 մլն դոլար։ Հյուսիսամերիկյան կինովարձույթի ֆիլմերի լավագույն 5-յակը եզրափակում է Ռիկ Ռոման Վոյի «Խաբար տվողը» թրիլլերը՝ 5,1 մլն դոլարով։










