Skype-ի չինական տարբերակը լրտեսում է մարդկանց

18:46 • 11.03.13

Նյու Մեքսիկոյի համալսարանի ասպիրանտ Ջեֆրի Նոքելը հանգել է այն եզրակացությանը, որ Skype տեսածառայության չինական տարբերակն իրականում լրտեսում է մարդկանց, գրում է Russia Today-ը։

 

Երիտասարդ ծրագրավորողը նշել է, որ TOM-Skype-ը «որսում է» զրուցակիցների հաղորդագրությունների կարևորագույն բառներն ու ուղարկում այն TOM Online ինտերնետ պրովայդերին։

 

Նոքելը պարզել է, որ TOM Online-ի տվյալների բազան շատ արագ թարմացվում է,  և չինական իշխանությունները հետևում են ոչ միայն երկրի ներսում ուղարկվող հաղորդագրությունների բովանդակությանը, այլ նաև արտասահման ուղարկվողներինը։ 

 

Եվ քանի որ Skype ստեղծողն ու պատասխանատուն հանդիսանում է Microsoft ընկերությունը, ուստի Նոքելը բացատրություն է պահանջում հենց դրանից։ Սակայն Բիլ Գեյթսի ընկերությունը դեռևս չի արձագանքել։

Skype-ի չինական տարբերակը լրտեսում է մարդկանց