Զեմֆիրան նոր ալբոմից նաև ռեկորդային գումար է վաստակել
Ռուսաստանցի երգչուհի Զեմֆիրայի «Ապրել քո գլխում» ալբոմը նրան թույլ է տվել նաև եկամտի ռեկորդ սահմանել, հայտնում է Gazeta-ն:
Սիրահարների տոնին՝ փետրվարի 14-ին ցանցում հայտնված ալբոմը շատ արագ ռեկորդային լսումներ էր ունեցել: Երկու օր անց iTunes ծառայությունում և երգչուհու պրոդյուսերական կայքում սկսվել էին առցանց վաճառքները:
Ընդամենը մեկ ամիս անց միայն iTunes-ում 129 ռուբլի արժողությամբ ալբոմը ներբեռնել են 15 000 անգամ, իսկ ընկերության կայքում՝ 12.000 (այնտեղ արժե ավելի էժան՝ 100 ռուբլի):
Արդյունքում գրանցվել է iTunes-ի ռուսական ծառայության համար ռեկորդային գումար՝ 2 մլն ռուբլի, որը վաստակել է Զեմֆիրան:










