ABBA խմբի նախկին երգչուհին նոր ալբոմ կթողարկի և կվերադառնա բեմ (տեսանյութ)

12:08 • 12.03.13

Շվեդական ABBA խմբի նախկին մասնակից, 62-ամյա Ագնետա Ֆելտսկոգը մայիսին կթողարկի իր նոր ալբոմը, հայտնում է newsru.com-ը։

 

Ավելի վաղ երգչուհու ներկայացուցիչ Սթաֆան Լինդեն հայտնել էր, որ Ֆելտսկոգն աշխատում է ձայնագրման ստուդիայում և պատրաստվում է բեմ վերադառնալ։

 

Երգչուհին նոր ալբոմը պատրաստելու համար համագործակցել է բրիտանացի երգիչ Գերի Բարլոուի և շվեդ երգահանների հետ, ովքեր երգեր են գրում Բրիթնի Սփիրսի համար։ Ագնետայի նոր ալբոմը երաժշտական առումով բեկումնային չէ, սակայն շատ զուսպ է և հաճելի։


Ալբոմի «Երբ դու իսկապես սիրում ես» առաջին երգն արդեն հայտնվել է համացանցում։ Սպասվում է, որ «A» անվանումով ալբոմը կթողարկվի մայիսի 13-ին։