«Մեծն Գեթսբին» ֆիլմի ցուցադրությամբ կմեկնարկի լեգենդար Կաննի 66-րդ կինոփառատոնը
Հանրահայտ ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին» համանուն վեպի 3D ձևաչափով էկրանավորումը կցուցադրվի Կաննի 66-րդ կինոփառատոնի բացմանը՝ մայիսի 15-ին, հայտնում է РИА-Новости-ն։
Ինչպես նշում են փառատոնի կազմակերպիչները, դա կլինի 2-րդ 3D ֆիլմը, որով կմեկնարկի միջոցառումը. առաջինը եղել է 2009թ. ցուցադրված «Դեպի վեր» մուլտիկպլիկացիոն կինոնկարը։
Ավստրալացի ռեժիսոր Բազ Լուրմանի «Մեծն Գեթսբին» ֆիլմում նկարահանվել են այնպիսի ճանաչված դերասաններ, ինչպիսիք են Լեոնարդո Դի Կապրիոն, Թոբի Մագուայերն ու Քերի Մալիգանը։ Նախատեսվում էր, որ ֆիլմի պրեմիերան տեղի կունենա անցած տարվա դեկտեմբերին, սակայն ֆիլմի ստեղծողները որոշել են դրա համաշխարհային պրեմիերան կազմակերպել 2013թ. մայիսի 10-ին։
Կաննի 66-րդ կինոփառատոնի ժյուրիի կազմը կգլխավորի օսկարակիր ամերիկացի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը։










