Հազարումեկ տեսակի «Կալաշնիկովը» (լուսանկարներ)
Վերջերս համացանցում էին հայտնվել լուսանկարներ, որոնց վրա Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը շփվում է իր ժողովրդի հետ զինվորականների ուղեկցությամբ, որոնք զինված են պարույրային (գլանաձև) պահունակներով անսովոր տիպի ինքնաձիգերով, հաղորդում է Лента.ру-ն:
Սպառազինության թեմաներով գրող բլոգերների ենթադրությամբ, այդ տարօրինակ զենքը, ոչ այլ ինչ է, քան խորհրդային «Կալաշնիկով» ավտոմատի մի նոր մոդիֆիկացիա, որի հիմքում կարող են լինել դրա չինական կրկնօրինակները` Type 88-ը կամ Type 98-ը:
Այլ մասնագետները նշում են կորեական նորույթի նմանությունը ռուսական ПП-19 և ПП-90М1 ատրճանակ-գնդացիրների հետ, որոնք ևս ստեղծված են «Կալաշնիկովի»` АКС-74У-ի հիմքով և նույնպես պարույրային պահունակներ ունեն:











